Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Երկու ռեկորդ Christie’s աճուրդում

Երկու ռեկորդ Christie’s աճուրդում
13.05.2015 | 10:56

Նյու Յորքում Christie’s աճուրդում Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը վաճառվել է ռեկորդային 179 միլիոն 365 հազար դոլարով: 1997 թվականին այդ նկարը վաճառվել էր 33 միլիոն դոլարով: Այն ժամանակ նույնպես գնորդի անունը չհրապարակվեց: 18 տարում կտավը թանկացել է 147 միլիոն դոլարով: Նույն երեկոյան աճուրդում ևս մեկ ռեկորդ է սահմանվել: Շվեյցարացի Ալբերտո Ջակոմետիի քանդակը՝ «Մատնացույց անողը», վաճառվել է 141 միլիոն դոլարով:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ